Անվանումը (վերնագիրը)`ԽԵՑԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ  ՀԻՆ  ԱՇԽԱՐՀՈՒՄ

Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝ 9-րդ դասարան

Մասնակիցներ՝

Իրականացման տևողությունը ՝5-6 շաբաթ

Նպատակը ՝Ծանոթություն հնագիտական խեցեղենի ,հնագետի ,վերականգնողի մասնագիտության հետ 

Խնդիրները `Երեխաները պետք է փորձեն պատրաստել խեցեղեն, օգտվելով հնագիտական գտածոներից;

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝ Մասնակիցները պետք է տիրապետեն դուրգի վրա և ձեռքով անոթներ պատրաստելուն ,պետք է տիրապետեն գծագրական մինիմալ գիտելիքների ։

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)`Պատրաստել հնագիտական խեցեղենի նմուշներ։

Միջավայրը (նշել իրականացման վայրերը)`խեցեգործության արվեստանոց,

Անհրաժեշտ գործիքները՝ կավ, գծագրական պարագաներ

Կիրառվող մեթոդները՝ էսքիզների մշակում, անոթների պատրաստում դուրգի վրա

Նշել համագործակցային, խմբային , հետազոտական-որոնողական գործունեության տեսակները, դրանց նկարագրությունը- Հետազոտական աշխատանք պատմական կոնկրետ ժամանակաշրջանին հատուկ  խեցեղենի տեսակները թեմայով։

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)

  • գրական ստեղծագործությունների ցանկ (թվարկել) 
  •  Հնագիտական գրականություն, համացանց։

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝ Նախագծի սկզբում մասնակիցներին առաջարկվում է  այցելել ,որևէ պատմական հուշարձան օր․ Շենգավիթ, Կարմիր Բլուր, Էրեբունի, որտեղ հնարավոր է հետևել պեղումներին։Հետո այցելում են վերականգնման լաբորատորիա, որտեղ հետևում են պեղումներից դուրս եկած խեցեղենի մաքրման և վերականգնման պրոցեսին,  այնուհետև այցելում են թանգարան, որտեղ տեսնում են տվյալ հուշարձանից հայտնաբերված նյութերը,փորձում են կատարել էսքիզներ ,ծանոթանում չափագրման նրբություններին։ Հաջորդ փուլում մասնակիցները արդեն իրենց արված էսքիզների հիման վրա կատարում են աշխատանքային գծագիր, ցանկալի է համակարգչով։ Վերջին փուլն արդեն աշխատանքն է նյութի հետ, պատրաստում են իրենց նախագծած խեցեղենը, այսինքն հնագիտական խեցեղենի նմուշը։ Կարելի է  վերջում կազմակերպել ցուցահանդես , օգտագործելով նաև ընթացքում արված լուսանկարները։

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները- Այց պեղավայրեր, թանգարաններ ,վերականգնման լաբորատորիաներ, հնագիտական կենտրոններ։

Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները — Երեխաները կարող են մասնակցել պեղումների և վերականգնման աշխատանքներին։ Կարող են մասնակցել նաև ոսկերիչները,ովքեր կարող են ուսումնասիրել հնագիտական զարդերը։

Նշել նախագծի  ուսումնա-հասարակական բաղադրիչը (եթե կա)- Ծանոթություն նոր մասնագիտությունների հետ։

Նախագծի ամփոփում , գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)

  • արդյունքներ (ստեղծված ուսումնական նյութեր…….)
  • գնահատում (ձեռք բերած կարողություններ, հմտություններ, արդյունավետություն, արձանագրված հաջողություններ, ձախողումներ………)

Նախագծի, նախագծի արդյունքների հրապարակում, տարածում