Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ

Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

  • հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին․

  • ո՞վ է գնահատում
  • Գնահատում է այն մասնագետը որը տալիս է առաջադրանքը, նաև շատ կարևորում եմ յուրաքանչյուր սովորողի ինքն իրեն և իր աշխատանքը գնահատելու անհրաժեշտությունը։
  • ե՞րբ են գնահատում
  • Գնահատում են  հնարավորինս հաճախ, հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի խրախուսման անհրաժեշտությունը ։
  • ի՞նչն են գնահատում
  • Գնահատում են երեխայի հետաքրքրվածությունը, աճը, մասնակցությունը և վերջնարդյունքը։
  • ինչպե՞ս են գնահատում
  • Քանի որ այն առարկան, որը ես դասավանդում եմ  պետական չափորոշիչով չունի գնահատանիշով գնահատում, այդ պատճառով գնահատման, խրախուսման իմ կիրառած ձևերը հետևյալն են
  • 1 խրախուսում խոսքով, երբ առաջադրանքը կատարված է, յուրաքանչյուր սովորողի ունակությունների և հնարավորությունների սահմաններում։
  • 2 մասնակցություն ցուցահանդեսին, երբ աշխատանքը լավ է կատարված։

Երկրորդ պարապմունք 3 ժամ

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Յուրաքանչյուրը ինչ որ նոր բան սովորելիս կարիք ունի հաճախակի խրախուսման, իսկ կրթությունը անընդհատ նոր գիտելիքներ ստանալու, հմտություններ ձեռք բերելու, ինչ որ նոր բան սովորելու գործընթացն է, որի ընթացքում խրախուսող գնահատումը տալիս է սովորողին վստահություն, որ շարժվում է ճիշտ ճանապարհով։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Սովորողի ինքն իր համեմատ աճելու խրախուսումը։ Աշխատանքի նախագծի արդյունքի գնահատումը, որպես ցուցիչ, թե արդյոք ճիշտ ուղղությամբ է ընթանում սովորողի զարգացումը, աճը, կրթությունը։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

Անկողմնակալություն,

Նրբանկատություն,

Արդարություն

Երրորդ պարապմունք 3ժամ

«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Գոյություն ունեն գնահատման 2 փոխկապակցված ձևեր՝ ձևավորող (ուսուցանող) և միավորային: 

Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:

Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող գնահատման որակն իր հերթին ազդում է միավորային գնահատման արդյունքների վրա: Պահպանելով գնահատման իրականացման հետևողականությունը՝ կարելի է հասնել ուսումնառության արդյունքների բարձր մակարդակի:

Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

Գիտելիքը ինֆորմացիայի, հանձնարարված նյութի պաշարն է և յուրացման ու ազատ տիրապետման հանրագումարը;

2) հմտություն.

Փորձառության և վարժությունների միջոցով ձեռք բերված ունակությունների ամբողջական անվանումն է

3) դիրքորոշում.

Սովորողի անհատական մոտեցումն են և տարբեր երևույթների նկատմամբ ունեցած վերաբերմունքը ։

4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI 

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։

Չորրորդ պարապմունք 2ժամ

«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չաթորոշիչ, բաժին IX։

Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։

Ինձ համար նորությունն այն է, որ 1 միավորը չի համարվում անբավարար։

Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։

Սեփական ,ուսուցչի կամ ընկերների կարծիքից տարբեր կարծիքի արտահայտումը և հիմնավորումը։

Տեքստը վարժ կարդալու և վերապատմելու կարողությունը, տեքստի կամ խնդրի առանցքային կետերն առանձնացնելու կարողությունը,

Առաջնահերթությունների տարբերակումը։

«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Հինգերորդ պարապմունք 2 ժամ

Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։

Նախագծի մեթոդը մեթոդ է, որը ներառում է արդյունքի ձեռքբերմանն ուղղված գործունեության կազմակերպում, որի ընթացքում տեղի է ունենում նոր գիտելիքների և գործողությունների յուրացում: Դպրոցական կրթության շրջանակներում նախագծային մեթոդը կարող է սահմանվել որպես կրթական տեխնոլոգիա, որն ուղղված է սովորողների կողմից նոր գիտելիքներ ձեռք բերելուն՝ կապված իրական կյանքի պրակտիկայի հետ, զարգացնելով նրանց հատուկ հմտություններն ու կարողությունները խնդրին ուղղված կրթական որոնման համակարգային կազմակերպման միջոցով: Նախագծային մեթոդը ուսուցման միջոց է, որտեղ սովորողն առավել անմիջականորեն ներգրավված է ակտիվ ճանաչողական գործընթացում. նա ինքնուրույն ձևակերպում է կրթական խնդիրը, հավաքում է անհրաժեշտ տեղեկատվություն, պլանավորում է խնդրի լուծման տարբերակներ, եզրակացություններ է անում, վերլուծում իր գործունեությունը, քայլ առ քայլ ձևավորելով նոր գիտելիքներ և ձեռք բերելով նոր կրթական և կենսափորձ:

Կառուցվածքը

  • — խնդրի սահմանումը և դրանից բխող հետազոտական ​​խնդիրները.
  • — դրանց լուծման համար վարկածների առաջադրում.
  • — հետազոտության մեթոդների քննարկում;
  • — վերջնական արդյունքների նախագծման ուղիների քննարկում;
  • — ստացված տվյալների հավաքագրում, համակարգում և վերլուծություն.
  • — արդյունքների ամփոփում, գրանցում, դրանց ներկայացում;
  • — եզրակացություններ, նոր հետազոտական ​​խնդիրների խթանում.

Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։

Նախագծի վերջնարդյունքներն (ըստ նախագծի բնույթի՝ կարող են լինել պրեզենտացիաների , ցուցահանդեսի, ներկայացման կամ որևէ այն տեսքով) հրապարակվում են բլոգում:

Կարող են գնահատվել բնութագրումով, դասավանդողի կողմից։ Նաև ներկայացման ձևից կախված` որևէ հետաքրքիր համագործակցային նախագծով`ցուցահսնդես, ներկայացում ,համերգ, զեկուցում, պատում։Այս ձևով ներկայանալու դեպքում, վերջնարդյունքի մասին արձագանքները նույնպես կարող են դիտվել գնահատման տարբերակներից մեկը։

Վեցերորդ պարապմունք 2ժամ

Սովորողի ուսումնական բլոգը որպես սովորողի ուսումնական գործունեության արդյունքների գնահատման գործիք, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ, ծանոթացում ներկայացում։ Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։

Տեխնոլոգիա առարկայի դասավանդման համար բլոգին ներկայացվող պահանջներն են, ծանոթանալ դասավանդողի ուղարկած նախագծին, նյութին կամ թեմային։ Այնուհետև բլոգում հրապարակվում է գործնական աշխատանքի պրոցեսի ու վերջնարդյունքի մասին փոքրիկ պատում՝ լուսանկարներով կամ տեսաֆիլմով։

Վերապատրաստողը համարվում է բաժինը յուրացրած և ստանում է 1 կրեդիտ, եթե իր բլոգում ունի առաջադրանքների (շեղատառերով գրված) 70 տոկոսից ավելին։

Հետազոտական աշխատանքի թեմաներ

  • Գնահատման գործընթացի գործառույթները
  • Գնահատման գործընթացի սկզբունքները
  • Ձևավորող գնահատումը՝ սովորողի առաջադիմության խթան
  • Քանակական գնահատումը՝ սովորողի առաջադիմության արձանագրում
  • Սովորողի անհատական պլանը՝ առաջադիմության բնութագրիչ
  • Սովորողի զարգացման բնութագիր